Մատչելիության հղումներ

Թրամփը հրաժարվում է համագործակցել իր գործը քննող հատուկ դատախազի հետ


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է համագործակցել իր գործունեության մի շարք դրվագները քննելու նպատակով նշանակված հատուկ դատախազ Ջեք Սմիթի հետ։ Այս մասին Թրամփը հայտարարեց ուրբաթ երեկոյան Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։

«Ես ցանկանում եմ անդրադառնալ այն սարսափելի հայտարարությանը, որ հնչեցրեց այսօր Բայդենի ծայրահեղ կոռումպացված վարչակազմը։ Այս վարչակազմն Արդարադատության նախարարությունը որպես զենք է օգտագործում։ Իշխանության կողմից իրականացվող այս սարսափելի չարաշահումը վերջինն է վհուկների որսի այս շարքում», -հայտարարում էր Թրամփը։

Թրամփի գործունեությունը քննող հատուկ դատախազի նշանակման մասին ԱՄՆ արդարադատության նախաար Մերիկ Գարլանդը հայտարարեց նախօրեին։ Դատախազը պետք է մի շարք հարցերի պատասխանի, մասնավորաբար, արդյո՞ք որևէ իրավաբանական անձ կամ անհատ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո փորձել է խոչընդոտել իշխանության բնականոն փոխանցմանը հին վարչակազմից նորին։ Բացի այդ նորանշանակ հատուկ դատախազը քննելու է Թրամփի կողմից ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք գաղտնի փաստաթղթերի՝ Սպիտակ տանից դուրս բերելու մասին տեղեկությունները;

XS
SM
MD
LG