ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավապահները խուզարկել են Ֆլորիդայում գտնվող իր առանձնատունը։
«Մեր ազգի համար մութ ժամանակներ են վրա հասել, քանի որ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագոյի իմ հրաշալի տունը ներկայում շրջափակման մեջ է, խուզարկությունների է ենթարկվում և օկուպացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի մեծաթիվ գործակալների կողմից»,- հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ իրավական գործողությունների հետևում կանգնած են «ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները, որոնք չեն ցանկանում, որ ինքն առաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում»։
Խուզարկությունների պատճառը Սպիտակ տան նախկին ղեկավարը չի նշել, միայն հայտարարել է, որ «երբեք նման բան ԱՄՆ նախագահի հետ տեղի չէր ունեցել»։
Անցած ապրիլին հաղորդվել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Թրամփի կողմից Սպիտակ տան պաշտոնական փաստաթղթերը Մար-ա-Լագոյի առանձնատուն տեղափոխելու հարցով։
ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությունը պնդում է, որ նախկին նախագահը շուրջ 15 տուփ փաստաթուղթ է թաքցնում այդ առանձնատանն, այդ թվում՝ գաղտնիք պարունակող փաստաթղթեր։
Ամերիկյան օրենսդրության համաձայն, հեռացող նախագահը պարտավոր է իր բոլոր նամակներն, աշխատանքային փաստաթղթերն ու էլեկտրոնային փոստը փոխանցել Ազգային արխիվին։