Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հավելյալ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա


Սևերոդոնեցկ, հուլիս, 2022թ․
Սևերոդոնեցկ, հուլիս, 2022թ․

Միացյալ Նահանգները հավելյալ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնը։

Ըստ հաղորդագրության, փաթեթը ներառում է մեծ քանակությամբ ռազմամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Avenger տեսակի չորս համակարգ։

«Այս օգնությունը կենսական անհրաժեշտություն ունի Ուկրաինայի համար, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է կիրառել մահաբեր հրթիռներն ու իրանական արտադրության անօդաչուները՝ խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ», - հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

XS
SM
MD
LG