Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ևս 725 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային


HIMARS հրթիռային համակարգ, արխիվ
HIMARS հրթիռային համակարգ, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային 725 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու որոշումը։

Պենտագոնի կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ Ուկրինային հատկացվում է մեծ քանակի ռազմամթերք, հազարավոր ականներ, հրթիռներ, փամփուշտներ, նաև զինտեխնիկա ու բժշկական սարքավորումներ, դեղորայք։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բայդենին շնորհակալություն է հայտնել օգնության նոր փաթեթի համար։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Ուկրաինային լրացուցիչ օգնություն է տրամադրվում հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ամբողջ Ուկրաինայով մեկ քաղաքացիական անձանց դաժան հրթիռակոծությունները և ռուսական զորքերի աճող վայրագությունների ապացույցները։

Պենտագոնի կայքում նշված է, որ Ռուսաստանի ներխուժումից, փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 17,5 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG