Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի ևս 275 մլն դոլարի ռազմական օգնություն


Ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգը, արխիվ
Ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգը, արխիվ

Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ՝ աջակցելու ռուսական զորքերը երկրի հարավում գտնվող առանցքային շրջաններից դուրս մղելու ջանքերին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պաշտոնյաները Associated Press լրատվական գործակալությանն ասել են, որ օգնությունը հիմնականում կկենտրոնանա արդեն մատակարարված սպառազինության համակարգերի համար զինամթերքի մատակարարման վրա, ներառյալ՝ HIMARS հրթիռային համակարգերի համար, որոնք Ուկրաինան հաջողությամբ օգտագործում է Ռուսաստանի դեմ պատերազմում։

Այս տեղեկությանն արձագանքելով՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրվի «շատ, շատ շուտով»։

Եթե հաստատվի 275 միլիոն դոլարի օգնությունը, ապա փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Կիևին Վաշինգտոնի տրամադրած օգնության ծավալը կհասնի մոտ 18 միլիարդ դոլարի։

XS
SM
MD
LG