Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նոյեմբերի 23-ին Երևանում


ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին՝ Երևանում, ասվում է կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նիստի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկացրել է դաշինքի անդամ Բելառուսի նախագահին՝ Մինսկում կայացած հանդիպմանը։

«Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին», - հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG