Մատչելիության հղումներ

Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում կարևորեց եռակողմ հայտարարությունների պահպանումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, հոկտեմբեր, 2022թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, հոկտեմբեր, 2022թ.

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը և ընդգծել՝ «վաղեմի ժամանակներից»։

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան անում է ամեն հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բազմակողմանի կարգավորման համար:

«Բոլորի համար հասկանալի է, բոլորի համար հստակ՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցլայում, ինչպես և Ռուսաստանը՝ մենք բոլորս մտնում էինք մեկ պետության մեջ։ Մենք հսկայական քանակի կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և հաշվի չառնել պարզապես հնարավոր չէ», - ՀԱՊԿ գագաթնաժողովին իր ելույթում հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը վերստին համոզմունք է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների պահպանումն է:

XS
SM
MD
LG