Մատչելիության հղումներ

Հելսինկին հորդորել է Բուդապեշտին և Անկարային անհապաղ հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը


Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը նոյեմբերի 1-ին հորդորել է Հունգարիային և Թուրքիային անհապաղ հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտերը։

Դիմումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որը մի շարք պայմաններ է ներկայացրել Ստոկհոլմին և Հելսինկիին, այդ թվում՝ զենքի վաճառքի արգելանքի չեղարկում, քրդամետ տասնյակ գործիչների արտահանձնում, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։

«Բոլոր հայացքներն այժմ ուղղված են Հունգարիայի և Թուրքիայի վրա: Մենք սպասում ենք, որ այս երկրները վավերացնեն մեր դիմումները: Կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս շուտ»,- ասել է Մարին:

Ռուսաստանի սկանդինավյան հարևաններն արևմտյան ռազմական դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել անցած մայիսին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։

XS
SM
MD
LG