«Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարաձգվի 15-20 տարով», - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզո՞ւմ ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն մնալ Լեռնային Ղարաբաղում, իհարկե, ուզում ենք։ Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը երկարաձգվի Արցախում 10-15-20 տարով։ Ես առաջարկում եմ՝ Ռուսատանի նախագահը այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է, ես հանդես կգամ, բայց Ռուսաստանի նախագահը պետք է պաշտպանի դա, որովհետև ես չեմ կարող որոշել, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները այնտեղ մնան ինչ-որ ժամկետով։ Եթե մենք ու Ռուսաստանը համաձայնենք, կլինենք մեծամասնություն», - ասաց Փաշինյանը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: