Մատչելիության հղումներ

Զելենսկին վստահ չէ, որ զորահավաքը Ռուսաստանում ավարտվել է


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռուստաուղերձով է հանդես գալիս, Կիև, 28-ը հոկտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռուստաուղերձով է հանդես գալիս, Կիև, 28-ը հոկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում լուրջ կասկածներ է արտահայտել առ այն, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքն իրոք ավարտին է մոտեցել։

300 հազար պահեստազորայինների բանակ զորակոչելու գործընթացն ավարտելու մասին նախօրեին Ռուսաստանի նախագահին զեկուցել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Տեղեկություններ կան, որոնց համաձայն՝ թշնամին ավարտել է զորահավաքը և այլևս կարիք չկա Ռուսաստանի քաղաքացիների նոր խմբեր ուղարկել ռազմաճակատ։ Այն իրավիճակը, սակայն, որ մենք դիտարկում ենք ճակատային գծում, միանգամայն այլ է։ Թեև Ռուսաստանը զորակոչվածներին մարտի նետելով փորձում է մեծացնել ճնշումը մեր դիրքերի վրա, նրանց պատրաստվածությունն այնքան ցածր է, հրամանատարությունը նրանց այնքան անողոքաբար է օգտագործում, որ մենք եզրակացրել ենք՝ շուտով ռուսներին զորակաչվածների նոր խմբեր պետք կգան։ Մենք պատրաստվում ենք դրան՝ պատրաստվում ենք այն նոր տարբերակներին, որոնք հնարավորություն կտան Ռուսաստանին շարունակել պատերազմը։ Այդ տարբերակներից մեկը Իրանում գտնվող իրենց հանցակիցների օգտագործումն է», - հայտարարում էր Զելենսկին։

XS
SM
MD
LG