Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Նշվում է, որ Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ:
Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։