Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել վաղը կայանալիք նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:
Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Վաղը ՝ հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ անդամները կքննարկեն Հայաստան ուղարկված առաքելության զեկույցն ու Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը, ասված է կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ: