Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Zuzana տեսակի սլովակյան արտադրության 16 հրետանային ինքնագնաց կայանքներ:
Դրանք ունեն 155 միլիմետր տրամաչափի հրանոթ, որի հեռահարությունը հասնում է 41 կիլոմետրի:
Սեպտեմբերին Գերմանիան Ուկրաինային տրամադրել է Gepard տեսակի գերմանական արտադրության ևս 6 զենիթային ինքնագնաց կայանք, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 30-ի: Գերմանացիները նաև Gepard -ների 59 հազար արկ են փոխանցել ուկրաինացիներին:
Բացի այդ, Բեռլինը Կիևին փոխանցել է M270 MARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի 5 համակարգ:
Գերմանիան Ուկրաինային փոխանցել է 155 միլիմետր տրամաչափի PzH 2000 (Panzerhaubitze) տեսակի 12 հաուբից և դրանց համար 10 հազար 500 արկ:
Ուկրաինայի զինված ուժերը Բեռլինից, որպես օգնություն, ստացել են Panzerfaust 3 տեսակի հակատանկային 23 հազար 800 հրթիռային համակարգեր, 15 հազար հակահրասայլային ականներ, 54 զրահամեքենա և 3 հազար 200 շարժական ՀՕՊ համակարգեր:
Ըստ վերլուծաբանների՝ այսօրվա դրությամբ Գերմանիան Ուկրաինային ընդհանուր հաշվով տրամադրել է 1 և կես միլիարդ դոլարի ռազմական օգնություն: