Մատչելիության հղումներ

Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը», - ասվում է հաղորդագրությունում:

Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։

Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը», - գրել է դիվանագետը դեսպանատան տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», - ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»:

XS
SM
MD
LG