Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու համար


Այսօր՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը նաև փոխանցում է, որ հայկական կողմը կորուստներ չունի՝ նշելով՝ 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Երեկ երեկոյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին հաղորդել էր ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ գնդակոծությունների մասին։

Բաքուն իր հերթին Երևանին է մեղադրել նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։

XS
SM
MD
LG