Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի, «Կամազ»-ի գնդակոծության մասին Բաքվի հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է գիշերը ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը՝ այն ապատեղեկատվություն որակելով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները «Բասարկեչարի շրջանում»՝ Գեղարքունիքի մարզում տեղակայված դիրքերից հոկտեմբերի 20-ի գիշերը տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծել են ադրբեջանական զինուժի դիրքերը «Դաշքեսանի շրջանի Աստաֆ բնակավայրի և Քելբաջարի շրջանի Զայլիք ու Մոլլաբայրամլի բնակավայրերի ուղղություններով», ինչպես նաև կրակ են բացել «Զայլիք բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների համար մատակարարումներ տեղափոխող «Կամազ» ավտոմեքենայի վրա», որը վնասվել է, վիրավորներ չկան:

XS
SM
MD
LG