Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ըստ նախարարության՝ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հակական դիրքերը գնդակոծելու մասին հաղորդումը։
Երեկ Բաքուն հաղորդել էր, թե հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։ Երևանը հերքել էր տեղեկությունն՝ այն որակելով արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ: