Մատչելիության հղումներ

Ոչ արդար հայտարարություններ կան Իրանի միջուկային աշխատանքների կապակցությամբ. Աբդոլլահիան


Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր իր հայաստանցի գործընկերոջ հետ ասուլիսում անդրադառնալով միջուկային ծրագրի վերաբերյալ հարցին, ասաց, որ «ամեն ինչը ճիշտ ուղու վրա է և ճիշտ է ընթանում»:

«Վերջին շաբաթներին պատգամներ ենք փոխանակել ամերիկյան կողմի հետ, բանակցություններ և խոսակցություններ ենք ունեցել Եվրոպական միության արտգործնախարար Ժոզեպ Բորելի հետ, ընդամենը մեկ ժամ առաջ, նախքան Երևան ժամանելս եմ խոսել», - նշեց Իրանի արտգործնախարարը՝ հավելելով, - «համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ավելի արդյունավետ համագործակցություն և բանակցություններ ձևակերպենք, մանավանդ Ատոմային էներգետիկայի գործակալության և Իրանի միջև համագործակցության ուղղությամբ»

Խոսելով Ատոմային էներգետիկայի գործակալության հայտարարությունների մասին՝ Իրանի արտգործնախարարը նշեց. «Ոչ արդար հայտարարություններ կան Իրանի միջուկային աշխատանքների կապակցությամբ»:

«Մենք նաև բանակցել ենք իրանցի և ամերիկացի բանտարկյալների փոխանակման հետ կապված հարցի շուրջ, անցյալ շաբաթվա ընթացքում ունեցել ենք լավ ձեռքբերումներ: Երրորդ երկրի միջոցով ամերիկյան կողմից պատվիրակություն է ժամանել Իրան, մարդասիրական աշխատանքների շրջանակներում մեկ կալանավոր փոխանցեցինք», - ընդգծեց Աբդոլլահիանը:

XS
SM
MD
LG