Մատչելիության հղումներ

Եվրոպական պետությունները պնդում են՝ Իրանը խափանում է միջուկային գործարքի շուրջ բանակցությունները


Եվրոպական երեք առաջատար պետությունները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ մեղադրելով Իրանի իշխանություններին՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալելու համար։

Եվրոպացի դիվանագետների պնդմամբ՝ բանակցությունների վերջին փուլում Իրանը պահանջել է դադարեցնել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից իրականացվող հետաքննությունը, որը տարեսկզբին, այն բանից հետո, երբ 2015 թվականի համաձայնագրի դրույթների հիման վրա կոնսերվացված երեք միջուկային օբյեկտներում ուրանի հետքեր էին հայտնաբերվել։

«Իրանի կողմից ներկայացված այս վերջին պահանջը կասկածի տակ է դնում միջուկային համաձայնագրի շուրջ Թեհրանի մտադրություններն ու ստանձնած պարտավորությունները», - հայտարարել են երեք եվրոպական պետությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ իսլամական հանրապետության նման գործելաոճը «վտանգում է միջուկային համաձայնագրի վերականգնման հեռանկարները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG