Մատչելիության հղումներ

Սալիվանն ու Քալընը հեռախոսով քննարկել են F-16 կործանիչների մատակարարման հարցը


 Ջեյք Սալիվան, Իբրահիմ Քալըն
Ջեյք Սալիվան, Իբրահիմ Քալըն

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են F-16 կործանիչների մատակարարման հարցը։

«Անադոլու» թուրքական պետական գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, նշում է, որ թուրք պաշտոնյան Սպիտակ տան ներկայացուցչի հետ զրույցում հնչեցրել է Թուրքիայի պահանջը՝ «ԱՄՆ Կոնգրեսում անվերապահ ավարտին հասցնել F-16 կործանիչների գնման և արդիականացման պահանջի բավարարման գործընթացը»։

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը:

XS
SM
MD
LG