Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի գնումն ուներ իմաստ՝ չնայած Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերություններում առաջացած լարվածությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը The New York Times-ին անցած շաբաթ Նյու Յորքում տված հարցազրույցում, որը երեկ է հրապարակվել:
Հարցին՝ արժե՞ր արդյոք այդ գործողություններին գնալ, որոնք նման լարվածություն են առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, Էրդողանն արձագանքել է․ - «Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանությունն այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում»:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները սկզբունքորեն կարևոր են մնում Անկարայի համար։ «Թուրքիան վաղեմի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, դրանք կամրապնդվեն և պետք է պաշտպանվեն», - ասել է նա։