Մատչելիության հղումներ

Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ կմեկնի՝ բանակցելու F-16-ի հարցով


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար

Հաջորդ շաբաթ թուրքական պատվիրակությունն, ամերիկյան կողմի հրավերով, կմեկնի Միացյալ Նահանգներ՝ քննարկելու F-16 կործանիչների մատակարարման ծրագրի վերականգնումը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի մասնակցությունը սառեցվել է ի պատասխան Անկարայի կողմից ռուսաստանյան թանկարժեք սպառազինության ձեռքբերման։

ԱՄՆ մի խումբ ազդեցիկ սենատորներ հայտարարել են, որ հավանություն կտան Անկարայի մասնակցության վերականգնմանը, եթե Թուրքիան դադարեցնի տարածքային վեճերը Հունաստանի հետ։

Նախարար Աքարն այսօր ընդգծել է, որ Անկարան կտրականապես դեմ է ամերիկացի օրենսդիրների առաջ քաշած պայմաններին։

«Մենք չենք կարող ընդունել այդ պայմանները։ Մենք ցանկանում ենք, որ Սենատը չեղարկի դրանք», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը:

XS
SM
MD
LG