Եվրամիության անդամ երկրներն այսօր արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկեն Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի առաջարկը։
Եվրամիությունից հայտնում են, որ առաքելության առաջնային նպատակն է նպաստել կայունությանը և վստահության կառուցմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ բարելավելու անվտանգությունը երկու երկրների սահմանին։
Ադրբեջանի հետ Հայաստանի սահման Եվրամիության քաղաքացիական դիտորդներ գործուղելու համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում, անցած շաբաթ ԵՄ դեսպանները հավանություն տվեցին առաքելությանը, օրեր անց էլ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդների նախնական խումբը՝ տեխնիկական գնահատման առաքելությունը: