Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ և քննարկել առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերվող մի շարք հարցեր:

ԱԽ քարտուղարի գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Նա ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում:

Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը Երևան է ժամանել այսօր՝ նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության դիտորդների այցը Հայաստան։

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG