Մատչելիության հղումներ

Պրահայի հանդիպման արդյունքներն առաջընթաց են խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ․ Բայրամով


Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքները Բաքուն որպես առաջընթաց է ընկալում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն՝ ամփոփելով Աստանայում այսօր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Հաղորդագրության համաձայն, նախարար Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ Ժնևում հոկտեմբերի 2-ին «Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը» և սպասում է Հայաստանի պատասխանին:

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը Հայաստանին կոչ է արել գործնական աշխատանքներ սկսել նաև հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Աստանայում, 14-ը հոկտեմբերի, 2022թ․
Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Աստանայում, 14-ը հոկտեմբերի, 2022թ․

«Նախարարը կարևորել է եռակողմ հայտարարությունների համակարգային իրականացումը, ընդգծել է հայտարարության՝ Հայաստանի չիրականացրած կետերի իրականացման անհրաժեշտությունն, այդ թվում՝ այն, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքում ականներ է տեղադրել, և այն, որ Հայաստանը չի տրամադրում ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջ ծավալով, լրջագույն խնդիր է» ,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև «կարգավորման գործընթացին նպաստող այլ հումանիտար հարցերի շուրջ»։

XS
SM
MD
LG