Մատչելիության հղումներ

Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում


Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 26 նոյմբերի, 2021թ․
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 26 նոյմբերի, 2021թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում, գրում է «Ռիա նովոստին»։

Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։

«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», - ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովում:

Այսօր Աստանայում անցկացվում է ԱՊՀ գագաթնաժողովը։ ԱՊՀ երկրների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են հավաքվում։ Հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի 70-ամյակի օրը, նրանք հանդիպել են Սանկտ Պետերբուրգում՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Աստանայում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի նախագահները։

Այսօր Ղազախստանի մայրաքաղաքում հանդիպում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպման մեկնարկին Լավրովն ասել է, որ հանդիպման ընթացքում հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»:

«Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ»,- ասել է Լավրովը։

Երեկ Պուտինը Ղազախստանում հանդիպել է Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն տրամադրված է հասնելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության։

XS
SM
MD
LG