Մոսկվան բացարձակ անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ պնդելով, թե դա վկայում է Ուկրաինայի հետ հակամարտության տրամաբանությունը ետխորհդային այլ պետությունների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա տարածելու փորձերի մասին:
«Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ», - ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ - ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար: Նաև նշել էր, որ Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին:
Զախարովան ի պատասխան պնդել է, թե Մոսկվան խաղաղության ստանդարտ կոչերից բացի, ի տարբերություն Ֆրանսիայի, վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, դիերը փոխանակելու գործում:
«Ռուսաստանի մերձավոր Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են տապալման»,- պնդել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը: