Մատչելիության հղումներ

Գերմանիան հայտարարել է Ուկրաինային «IRIS-T» ՀՕՊ համակարգ և 100 տանկ մատակարարելու մասին


Արխիվ
Արխիվ

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է Հունաստանից և Սլովակիայից Ուկրաինային հակաօդային պաշտպանության ժամանակակից «IRIS-T» համակարգի և 100 տանկ մատակարարելու մասին։

Նա կառավարության ծրագրերի մասին խոսել է Լիտվա կատարած այցի ժամանակ:

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է նաև նոր բրիգադի ստեղծման մասին, որն անհրաժեշտության դեպքում կարող է արագ տեղափոխվել Լիտվա։

«Մենք ապրում ենք լուրջ ժամանակներում, և նման ժամանակներում կարևոր է նաև իմանալ, թե պաշտպանության մեջ որտեղ ունենք բացեր: ՀՕՊ-ն այն ոլորտներից է, որտեղ անհրաժեշտ է գործել»,- ասել է Լամբրեխտը գերմանացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG