Ուկրաինան հայտարարում է, թե բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկում՝ նախօրեին ռազմավարական նշանակություն ունեցող Լիմանը ազատագրելուց հետո։
«Պուտինի կողմից բռնակցված տարածքում գտնվող քաղաքի ազատագրումը նշանակում է, որ ուկրաինական բանակը հաջողություններ է արձանագրում և կարող է ետ շպտրել ռուսական ուժերը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ըստ հաղորդումների՝ ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են առնում նաև Դնեպրի արևմտյան ափին գտնվող քաղաքները, պաշտոնական աղբյուրները, սակայն, այս տեղեկությունները դեռ չեն հաստատում։