ԵՄ առաջնորդները հաջորդ ուրբաթ հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինային աջակցության ավելացումը և էներգակիրների գները զսպելու հետագա քայլերը:
Երեկ հրապարակված ԵՄ առաջնորդներին ուղղված հրավեր-նամակում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Եվրամիությանն՝ ուժեղ արձագանքել վերջին զարգացումներին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների միացման մասին հայտարարությանը:
«Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել վճռական տնտեսական, ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Միշելը, որը նախագահում է ԵՄ առաջնորդների հանդիպումները:
Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդները նաև առաջարկություններ կներկայացնեն Բրյուսելին այն քայլերի վերաբերյալ, որոնք ԵՄ-ն պետք է ձեռնարկի էներգակիրների գների աճի խնդրի լուծման համար, ասել է Միշելը:
Ուրբաթ օրը ԵՄ էներգետիկայի նախարարներն ընդունել են նոր քաղաքականության փաթեթ՝ զսպելու էներգակիրների բարձր գները: Հետագա քայլերի վերաբերյալ պետությունները մեկ կարծիքի չհանգեցին՝ շատերը կոչ են անում գազի գնի սահմանափակում դնել ԵՄ ողջ տարածքում: Մյուսները, այդ թվում՝ Գերմանիան, դեմ են դրան։