Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
«Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք», - նշել է Վահան Հունանյանը:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր Պրահայում քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման հնարավորության մասին:
Եվրոպական միության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում մինչ օրս չի կայացել, Փաշինյանը և Էրդողանը միայն հեռախոսազրույց են ունեցել այս տարվա հուլիսին: