Մատչելիության հղումներ

Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում


Թուրքիայի նախագահը չի բացառել, որ կարող է հանդիպել Հայաստանի վարչապետին Պրահայում կայանալիք քաղաքական հանրության գագաթնաժողովին: Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է ԱՄՆ կատարած այցի ավարտին Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանը:

«Եթե Պրահայի գագաթնաժողովին մասնակցելու որոշում կայացնենք, այնտեղ կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար մտածում է, որ այնտեղ կարող ենք հանդիպել: Գուցե հնարավորություն ունենանք այնտեղ նրա հետ քննարկել այս հարցերը։ Սակայն, մենք էլ Կովկասում որոշ նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ ծրագրման փուլում ենք։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ, և ըստ այդմ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե որ կողմն է առաջարկել նման հանդիպում կազմակերպել: Մեկ տարի առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել, բայց որևէ հանդիպում այդպես էլ չէր կայացել:

Եվրոպական միության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG