28 ընթացակարգի խախտում, քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության 26 դեպք, 24 կուտակում. «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն է արձանագրել այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Ժամը 19:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրողներին ուղղորդելու 16 դեպք, 5 վիճաբանություն կամ ծեծկռտուք, նաև ընտրողների կազմակերպված 3 տեղափոխություն:
Սրանք նախնական զեկույցում են հրապարակված:
Այսօր հերթական ընտրություններ են անցկացվում 18 համայնքներում:
Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք: