Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները


Արխիվ
Արխիվ

Ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 62 հազար 448 ընտրող: Սա քվեարկության իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 26.38 տոկոսն է կազմում, փոխանցում են ԿԸՀ-ից:

Ամենաակտիվը Քաջարանն է` 50.16 տոկոս մասնակցությամբ, ընտրություններին ամենաքիչը այս ժամի դրությամբ մասնակցում են Ջրվեժում` 12.23 տոկոս:

Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում` մեծամասնական ընտրակարգով: Այստեղ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG