Մատչելիության հղումներ

Սյունիքում պասիվությունը հիմնականում կապված է տարածաշրջանի իրադարձություններով. ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ


Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 95 հազար 545 ընտրող: Սա քվեարկության իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 40.36 տոկոսն է կազմում, փոխանցում են ԿԸՀ-ից:

Ամենաակտիվը Քաջարանն է` 70.18 տոկոս մասնակցությամբ, ընտրություններին ամենաքիչը այս ժամի դրությամբ մասնակցում են Ջրվեժում` 19.14 տոկոս:

Սյունիքի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանի խոսքով` 10-15 տոկոսի պասիվություն կա նախորդ ընտրությունների համեմատ։

«Այս նույն վիճակով տեղամասեր, առանձին բնակավայրեր կան, որ մինչև 20-30 տոկոսի պասիվություն կա։ Սա հիմնականում կապված է տարածաշրջանի իրադարձություններով, բնակչության բացակայությամբ։ Պատերազմական իրավիճակի պատճառով շատերն են գնացել, որոշները հետ չեն եկել, ինչը ազդում է ընտրություններին մասնակցության թվի վրա», - «Ազատությանն» ասաց նա:

Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում` մեծամասնական ընտրակարգով: Այստեղ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG