Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց` Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև


Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը
Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ռազմական համագործակցության հեռանկարը:

«Զաքիր Հասանովը Հուլուսի Աքարին ներկայացրել է հայկական կողմի վերջին սադրանքներից հետո ադրբեջանական բանակի ձեռնարկած վճռական գործողությունները, ինչպես նաև բանակաշինության ուղղությամբ իրականացվող քայլերը», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, Հուլուսի Աքարը հատուկ ընդգծել է, որ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և միշտ կլինի նրա կողքին»:

Զրույցի ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում և հրամայել ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։

XS
SM
MD
LG