Մատչելիության հղումներ

Էրդողանը նույնպես հայտարարում է՝ Անկարան Երևանից կոնկրետ քայլեր է ակնկալում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Հայաստանից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, ընդհանուր խոսքերի հետ մեկտեղ», - ասել է Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում։

Հուլիսի 1-ին Վիեննայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ երկու երկրների միջև։ Օրեր անց Հայաստանի վարչապետը հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ՝ Վիեննայի պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, հուլիսի 11-ին էլ հեռախոսազրույց կայացավ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի միջև:

Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարարն էր հայտարարել Հայաստանից հստակ քայլեր ակնկալելու մասին:

XS
SM
MD
LG