ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից։
Նրան ճանապարհեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը Երևան էր ժամանել շաբաթ երեկոյան։ Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:
Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, հետ:
Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա, նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում նախապատրաստվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ:
Բաքուն դատապարտել է Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները: