Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները:
«Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:
«Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը»,֊հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը Բաքուն հայտարարում է, որ լուծված է:
Հայաստանի ժողովորդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցություն ունենալ, հայտարարել է Նենսի Փելոսին: