Մատչելիության հղումներ

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկեց առանց ընդդիմադիր խմբակցությունների


Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը, օրակարգում 45 հարց է, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը։ Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը։

Գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին և կառավարությունն ու նախագահականը նոր թեկնածուներ են առաջադրել։

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում նիստին։ Ուրբաթ օրը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ կշարունակեն քաղաքական բոյկոտը։

Ընդդիմադիրները սկսեցին բոյկոտել ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Փողոցային պայքար սկսեցին, խորհրդարան էին գալիս հատուկենտ դեպքերում։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագր»-ը սպառնացել էր, բայց ի վերջո չսկսեց ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց՝ չբացառելով, սակայն, որ դա կարող են այս նստաշրջանում անել, եթե ընդդիմադիրների բացակայությունները շարունակվեն։

XS
SM
MD
LG