Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել առաջիկա շաբաթներին և ամիսներին 10 տոկոսով կրճատել երկրում էներգիայի սպառումը, որպեսզի ձմռանը խուսափեն անջատումներից:
Մակրոնը նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին կարող են ներդրվել էներգախնայողության հարկադրական միջոցներ, եթե կամավոր ջանքերը բավարար չլինեն։
Նրա խոսքով` էներգիայի ռացիոնալացման պլանները մշակվում են «այն դեպքերի համար», երբ դրանք անհրաժեշտ լինեն» և որ «անջատումները կկիրառվեն որպես ծայրահեղ միջոց»:
«Լավագույն էներգիան այն էներգիան է, որը մենք չենք օգտագործում», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ՝ կոչ անելով ընկերություններին և տնային տնտեսություններին խնայել էներգիան, ներառյալ՝ անջատել ջեռուցումն ու օդորակումը:
Ֆրանսիան եվրոպական բազմաթիվ երկրներից մեկն է, որը ձգում է իր գոտիները էներգիայի գների աճի պատճառով: Ռուսաստանի հիմնական գազատարը, որը բնական գազ է մատակարարում Գերմանիային, շարունակում է փակ մնալ։