Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կքննարկի էներգակիրների գների բարձրացման հետ կապված հրատապ միջոցները

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը և Էստոնիայի էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Կադրի Սիմսոնը Բրյուսելում` ԵՄ կենտրոնակայանում՝ «Խնայել գազը անվտանգ ձմռան համար» փաթեթի քննարկման ժամանակ, 20-ը հուլիսի, 2022թ․

Սեպտեմբերի 9-ին ԵՄ էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի գնի սահմանափակման հարցը և էներգետիկ շուկայի մասնակիցների համար վարկերի տրամադրումը:

Նախարարները կքննարկեն նաև էներգիայի բարձրացող գների զսպման տարբերակները, ներառյալ գազի գների սահմանափակումը և էներգետիկ շուկայի մասնակիցների համար շտապ վարկերը, ասված է փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը։

Փաստաթուղթը պատրաստել է Չեխիան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում։

Ֆինլանդիան և Շվեդիան կիրակի օրը հայտարարեցին էներգետիկ ընկերություններին միլիարդավոր դոլարներ տրամադրելու պլանների մասին, որպես իրացվելիության երաշխիք:

XS
SM
MD
LG