Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մեծ քանակի գազ օդում այրում է Եվրոպայի հետ սահմանին


Ռուսաստանը Ֆինլանդիայի սահմանին, «Հյուսիսային հոսք-1» գազատարի մոտ, մեծ ծավալի գազ այրում է օդում։ Նորվեգական Rystad էներգետիկ խորհրդատվական ընկերության մասնագետները դա համարում են էկոլոգիական աղետ, նշելով, որ օդում այրվող գազի ծավալը հավասարազոր է Եվրամիության ամենօրյա գազի կարիքների կես տոկոսին։

Ռուսաստանը «Հյուսիսային հոսք-1» գազատարի հնարավորության միայն 20 տոկոսն է օգտագործում դեպի Գերմանիա գազ մղելու համար։ Իսկ եկող շաբաթվա ընթացքում պլանավորված է երեք օրով ընդհանրապես դադարեցնել գազամատակարարումը՝ տուրբինների տեխնիկական սպասարկման պատճառաբանությամբ։

Գազի և նավթի արդյունահանման պրոցեսում օդում այրումները ընդունված պրակտիկա է համարվում, բայց ոչ այս քանակի, ինչ Ռուսաստանը այում է Եվրոպայի սահմանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG