Մատչելիության հղումներ

Մակարևիչը և այլոք՝ «օտարերկրյա գործակալների» ցուցակում


Ռուսաստանյան հանրահայտ «Մաշինա վրեմենի» ռոք խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչ, արխիվ
Ռուսաստանյան հանրահայտ «Մաշինա վրեմենի» ռոք խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչ, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալ» լրատվամիջոցների ցանկում ընդգրկել է վեց մարդու և մեկ իրավաբանական անձի, «օտարերկրյա գործակալ» ֆիզիկական անձանց ցանկում՝ վեց մարդու:

«Օտարերկրյա գործակալ» լրատվամիջոցների ցանկում են հայտնվել նախկին հաղորդավար Միխայիլ Շացը, «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականի խմբագիր Կիրիլ Մարտինովը, քաղաքագետ Սերգեյ Միրոնովը, բլոգեր Կիրիլ Ֆյոդորովը, լրագրող Սերգեյ Լոյկոն, մունիցիպալ պատգամավոր Յուլիա Գալյամինան, «Նովոստի» բաց բաժնետիրական ընկերությունը:

«Օտարերկրյա գործակալ» ֆիզիկական անձանց ցանկում տեղ են գտել երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, գործարար Բորիս Զիմինը, լրագրող Կատերինա Գորդեևան, ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը, իրավաբան Իվան Ժդանովը և քաղաքագետ Ֆյոդոր Կրաշեննիկովը:

Ռուսաստանում այժմ «օտարերկրյա գործակալների» չորս գրանցամատյան կա՝ լրատվամիջոցների, ֆիզիկական անձանց, ոչ-առևտրային կազմակերպությունների և չգրանցված հասարակական կազմակերպությունների:

XS
SM
MD
LG