Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների իր ռեգիստրում ավելացրել է Կրեմլի քննադատներ՝ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովին և նավթային նախկին մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն։
Վտարանդի ընդդիմադիր գործիչները բնակվում են արտասահմանում և պարբերաբար քննադատում են Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու, ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումների համար։ Ռուսաստանի կառավարությունը պնդում է, որ 58-ամյա Խոդորկովսկին և 59-ամյա Կասպարովը Ուկրաինայում իրենց գործունեության համար ֆինանսական միջոցներ են ստանում, թե ում կողմից և որ երկրից, պաշտոնական Մոսկվան չի նշում։