Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք՝ ըստ Reuters-ի, այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին։
Իսրայելը դեմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ձեռք բերված համաձայնության վերակենդանացմանը, որը սահմանափակումներ է նախատեսում իսլամական հանրապետության միջուկային ծրագրի համար, փոխարենը՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու ՄԱԿ-ը պետք է չեղարկեն Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին դուրս եկավ միջուկային համաձայնագրից՝ Թեհրանի նկատմանբ վերստին սահմանելով պատժամիջոցներ Իր հերթին, Իրանը վերսկսեց աշխատանքները միջուկային ծրագրի ուղղությամբ։
Բայդենը հայտարարել է 2015-ի համաձայնագրին վերադառնալու մտադրության մասին՝ միաժամանակ անվտանգության երաշխիքներ տրամադրելով Իսրայելին՝ Իրանի ախոյանին։