Մատչելիության հղումներ

ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանագնացները հանդիպել են Կոսովոյի սերբերի ներկայացուցիչներին


Եվրամիության և ԱՄՆ-ի բանագնացներ Միրոսլավ Լայչակն ու Գաբրիել Էսկոբարը Կոսովոյի Միտրովիցա քաղաքում այսօր հանդիպել են Կոսովոյի սերբ փոքամասնության ներկայացուցիչների հետ։ Եվրամիության բանագնաց Միրոսլավ Լայչակն ասել է, որ հանդիպման նպատակը տեղում նրանց դիրքորոշմանը ծանոթանալն էր։

«Լավ տարբերակներն այն տարբերակներն են, որոնք պահպանում են խաղաղություն և նորմալ մթնոլորտ տեղում, սրանք լավ տարբերակներն են: Խոսքը հաղթողների և պարտվողների մասին չէ, այլ իրականում այն մարդկանց մասին, ովքեր ապրում են այստեղ»,- ասել է Միրոսլավ Լայչակը։

Դիվանագետները Պրիշտինայում հադիպել են նաև Կոսովոյի ղեկավարներին, իսկ ավելի ուշ Բելգրադում բանակցելու են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ հետ։

Վերջերս Բելգրադի և Պրիշտինայի միջև նոր լարվածություն էր առաջացել` կապված կոսովացի սերբերի ավտոմեքենաների պետհամարանիշների հետ։ Լարվածությունը թուլացավ, երբ Կոսովոյի վարչապետը համաձայնեց մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել նրանց ավտոմեքենաների պետհամարանիշերը և վարորդական վկայականների համապատասխանեցումը Կոսովոյի ընդհանուր կարգին։

Բելգրադը Կոսվոյին մեղադրում է սերբ փոքրամասնության իրավունքները ոտնահարելու մեջ։ Սերբերը կազմում են Կոսովոյի 1,8 միլիոն բնակչության հինգ տոկոսը։ Բնակչության 90 տոկոսը ալբանացիներ են։

Կոսովոն Սերբիայից անջատվել է 2008 թվականին։ Աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիան և նրա դաշնակիցները՝ ոչ։

XS
SM
MD
LG