Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների սրման դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է հավելյալ զորքեր տեղակայել երկրամասում, չորեքշաբթի երեկոյան, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։
«Երբ անհրաժեշտ է լինում, մենք կարողանում ենք նոր զորքեր տեղակայել և մեծացնել արդեն իսկ ներկա զորախմբի թվաքանակը: Կոսովոյի հյուիսում, օրինակ, մենք դա արեցինք վերջին շաբաթների ընթացքում։ Մենք դա կարող ենք մեկ անգամ ևս անել։ Բացի այդ Կոսովոյի հյուսիսում հերթապահություն են իրականացնում դաշինքի կանոնավոր պարեկները», - հայտարարում էր Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ այս պահին Կոսովոյում շուրջ 4 հազար ՆԱՏՕ-ի զինվորական է տեղակայված։
«Դա կազմակերպության ամենամեծաքանակ ներկայությունն է դաշինքի սահմաններից դուրս», - հայտարարում է Ստոլտենբերգը։