Բրյուսելում` ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջնորդությամբ, մեկնարկել են Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների բանակցությունները։
«Կոսովոյի հյուսիսում արձանագրված վերջին լարվածությունը մեկ անգամ ևս վկայեց, որ հարկավոր է առաջ շարժվել հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ», - Twitter-ում գրել է Բորելը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի բանակցությունները կազմակերպվել են երկրամասի հյուսիսային՝ սերբաբնակ հատվածներում լարվածության ծագելուց մի քանի շաբաթ անց։
Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունները հերթական անգամ սրվել էին հուլիսի վերջին՝ Սերբիայի քաղաքացիների Կոսովո մուտքի նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո։