Մատչելիության հղումներ

Զոհված քաղաքացին նույնականացվել է և այլևս անհետ կորած չի համարվում


Զոհված քաղաքացին նույնականացվել է․ նա Գագիկ Կառլենի Կարապետյանն է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Այսպիսով, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։

Պայթյունից 8 օր անց փրկարարները շարունակում են փնտրել վերջին անհետ կորածին՝ Վանիկ Ամիրխանյանին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նրան փնտրում են պայթյունի էպիկենտրոնում, և դժվար է լինելու հայտնաբերելը, քանի որ պայթյունը բավականին հզոր է եղել, պայթյունին հաջորդած հրդեհն էլ, ըստ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի «բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել»։

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Դեպքի առթիվ հարցաքննվել է ավելի քան հինգ տասնյակ մարդ։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Հայաստանում օգոստոսի 17-ին և 18-ին սգո օր հայտարարվեց։

XS
SM
MD
LG